Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկը 2011 թ-ին $673 մլն-ի շուրջ 810,1 հազար UNISTREAM դրամական փոխանցում է իրականացրել: Դրամական փոխանցումների քանակը 8%-ով գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշը, համակարգի շրջանառությունն աճել է գրեթե 13%-ով: UNISTREAM միջազգային դրամական փոխանցումների ծավալը 2011 թ-ին կազմել է 7,1 մլն` անցյալ տարվա համեմատ աճելով 17%-ով, հայտնել են Յունիբանկից: Հայկական շուկայում UNISTREAM-ի մասնաբաժինը կազմում է շուրջ 50%, համակարգը նախատեսում է ավելացնել այն մինչեւ 80%: Tweet Դիտում՝ 2823