Telcell-ի միջոցով կարելի է կատարել ԱԳՆ հյուպատոսական վճարումները

29.02.2012 | 09:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսուհետ Telcell վճարային համակարգի տերմինալների միջոցով կարելի է իրականացնել ՀՀ Արտաքին գործերի նախարարության պետական վճարումները:

Մասնավորապես, ՀՀ եւ թե օտարերկրյա քաղաքացիները կարող ե վճարել հետեւյալ ծառայությունների դիմաց.

- Ապոստիլ դնելու կամ փաստաթղթերը օրինականացնելու համար;

- Օտարերկրյա քաղաքացիներին ՀՀ հրավերի փաստաթղթեր ձեւակերպելու համար;

- Այլ հյուպատոսական ծառայությունների համար:

Տերմինալի միջոցով կատարվող վճարումների համար պահանջվում է մեկ րոպեից քիչ ժամանակ: Միջնորդավճարը կազմում է 200 դրամ յուրաքանչյուր վճարումից:

Համակարգի ինտերֆեյսը հեշտ է, հարմար եւ հասկանալի յուրաքանչյուր օգտվողի համար:

Գործարքի վերջում վճարողը կստանա SMS-հաղորդագրություն վճարման ռեկվիզիտների պարունակությամբ:

Դիտում՝ 4317

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW