Առէկսիմբանկը ներկայացրել է առեւտրի ֆինանսավորման իր գործիքները

22.02.2012 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս:Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն այսօր սեմինար է անցկացրել Հայաստանի խոշոր ներկրող եւ արտահանող ընկերությունների համար «Բանկի փաստաթղթային գործառնություններ եւ առեւտրի ֆինանսավորման արդի ծառայություններ» թեմայով:

Բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանն ասել է, որ սեմինարի առաջնահերթ նպատակը բանկի կողմից տրամադրվող ակրեդիտիվների եւ երաշխիքների տարատեսակներին եւ դրանց տրամադրման մեխանիզմներին հաճախորդների իրազեկումն է, ինչպես նաեւ արտաքին առեւտրի մեջ ներգրավված ընկերություններին տեղեկացնելը երաշխիքների միջազգային միասնական կանոններում եւ միջազգային առեւտրային տերմիններում տեղի ունեցած վերջին փոփոխություններին:

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին Առէկսիմբանկի բաժնետեր ռուսաստանյան Գազպրոմբանկի եւ այլ արտերկրյա թղթակից բանկերի կողմից տրամադրվող վարկային գծերի միջոցով գործարքների ֆինանսավորման հնարավորությունները: «Եթե այսօր Առէկսիմբանկի կողմին ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կազմում է միջինը տարեկան 11-13%, ապա Գազպրոմբանկի առեւտրի ֆինանսավորման տոկոսադրույքները կազմում եմ տարեկան ընդամենը 4-5%», - ասել է Ռուբեն Խաչատրյանը:

Դիտում՝ 3067
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW