Արդշինինվեստբանկի աշխատակիցները ստացան Visa International-ի սերտիֆիկատներ
21.02.2012 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /






Երեւան/Մեդիամաքս/. Արդշինինվեստբանկում այսօր տեղի է ունեցել Visa International համակարգի ներկայացուցիչների կողմից բանկի աշխատակիցներին միջազգային սերտիֆիկատների հանձման արարողությունը:
Արդշինինվեստբանկը 2011թ. երկրորդ կիսամյակի ընթացքում Visa International-ի հետ համատեղ իրականացրել է աշխատակիցների խրախուսման Visa Staff Incentive ծրագիրը` ուղղված բանկի կողմից թողարկվող Visa International-ի պրեմիում սեգմենտի քարտերի վաճառքներին:
Ծրագրին մասնակցող լավագույն վաճառող ճանաչվեց «Երեւան» մասնաճյուղի աշխատակից Իրինա Ենոքյանը: Իսկ թիմային աշխատանքի անվանակարգում լավագույն ճանաչվեցին «Մալաթիա», «Աղասյան» եւ «Գորիս» մասնաճյուղերը:
Ծրագրին մասնակցած լավագույն աշխատակիցները Visa International-ի եւ բանկի կողմից խրախուսվեցին նաեւ խոշոր դրամական պարգեւներով:
Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանն այս կապակցությամբ նշել է. «Visa Staff Incentive ծրագրի շրջանակներում ավելի քան կրկնապատկվեց պրեմիում սեգմենտի վճարային քարտերի վաճառքը՝ նաեւ ակտիվացնելով վաճառքները մարզերում: Արդշինինվեստբանկի պրեմիում սեգմենտի վճարային քարտերի բազմաթիվ ծառայությունների ու առավելությունների հետ մեկտեղ, ծրագիրը լրացուցիչ հնարավորություն ընձեռեց ամրապնդելու եւ բարելավելու բանկի դիրքերը պրեմիում սեգմենտի վճարային քարտերի շուկայում»:
Վերջին լուրեր
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
28.04.2025 | 16:56 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: