Ռիսկերի կառավարման միջազգային ասոցիացիայի սերտիֆիկացիոն ծրագրերը հասանելի են Հայաստանում

16.02.2012 | 13:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Ռիսկերի կառավարման միջազգային ասոցիացիայի (Global Associaton of Risk Professionals, GARP) սերտիֆիկացիոն ծրագրերը հասանելի են Հայաստանում՝ “Այ Էյ Բի Սենթր” ՓԲԸ հայ-բրիտանական ուսումնական կենտրոնում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին երեկ Երեւանում կայացած “Ռիսկերի կառավարումը ֆինանսական ոլորտում” խորագրով հանդիպմանը ասել է Այ Էյ Բի Սենթր-ի գործադիր տնօրեն Արաքսյա Մելքոնյանը:

Նա տեղեկացրել է, որ կենտրոնում հասանելի է GARP-ի Ռիսկերի սերտիֆիկացիոն ծրագիրը (RCP), ինչպես նաեւ բանկային ռիսկերի եւ կարգավորման միջազգային սերտիֆիկացիոն ծրագիրը (ICBRR):

RCP ծրագրով դասընթացները մեկնարկելու են մարտի 7-ին, իսկ ICBRR ծրագրով՝ ապրիլի 21-ին: RCP եւ ICBRR ծրագրերով դասընթացներին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետներն են, համապատասխանաբար, մարտի 1-ը եւ ապրիլի 15-ը:

Դիտում՝ 5646
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW