UNISTREAM-ի ծառայությունները Հայաստանում ամբողջությամբ անցնում են անհասցե ռեժիմի

06.02.2012 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. UNISTREAM միջազգային դրամական փոխանցումների համակարգը հայտարարել է, որ Հայաստանի տարածքում գործող բոլոր կետերը կանցնեն անհասցե ռեժիմի:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Յունիստրիմ»-ում, Հայաստանում 100-տոկոսանոց անհասցե համակարգին անցնելը ծառայությունը կդարձնի էլ ավելի գրավիչ հաճախորդների, իսկ  UNISTREAM-ը` պոտենցիալ գործընկերների համար:

Անհասցե ռեժիմը նախատեսում է, որ ստացողը հնարավորություն կունենա ուղարկված միջոցները ստանալ UNISTREAM համակարգի իր երկրում գործող ցանկացած կետից:

Ընթացիկ տարվա հունվարին UNISTREAM-ի նախագահ Սուրեն Հայրիյանը Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել էր, որ «անհասցե օպցիայի սկզբունքը շատ պարզ է. դուք ուղարկում ենք գումարը, եւ ձեր բարեկամը կամ ընկերը կարող է ստանալ այն նշված երկրում UNISTREAM-ի ցանկացած կետից»:

Այսօր Հայաստանում UNISTREAM-ը համագործակցում է սպասարկման լայն ցանց ունեցող 4 գործընկեր-բանկերի հետ. միայն Երեւանում գործում են սպասարկման 40 կետեր:

Հայաստան կատարվող փոխանցումների 80%-ն իրականացվում է UNISTREAM-ի հաճախորդի միասնական քարտի օգնությամբ:

 2011-ին համակարգի դոլարային շրջանառությունն աճել է 13%-ով, իսկ գործարքների քանակը` 8%-ով:

Դիտում՝ 5545

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW