BSC. Հայաստանի ամեն մի գյուղ պետք է օգտագործի իր մրցակցային առավելությունը

03.02.2012 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Բի-Էս-Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC) թրեյնինգային ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանն այսօր կարծիք է հայտնել, որ Հայաստանում տարածքային համաչափ զարգացում ապահովելու համար ամեն բնակավայր պետք է օգտագործի իր պատմականորեն ձեւավորված մրցակցային առավելությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Սամվել Գեւորգյանն ասել է, որ հատկապես Հայաստանի գյուղերում անհրաժեշտ է կիրառել լավագույն համաշխարհային փորձը եւ հանդես գալ այնպիսի ձեռնարկատիրական նախաձեռնություններով, որոնք կընդգծեն տվյալ բնակավայրի առանձնահատկությունը:

«Մի գյուղ հայտնի է՝ որպես որեւէ ականավոր մարդու ծննդավայր, մյուսը՝ որեւէ պատմամշակութային հուշարձանով եւ այլն», - ասել է Սամվել Գեւորգյանը, հավելելով, որ տրամաբանական կլիներ, եթե տեղի բնակիչները հանդես գային այնպիսի ձեռնարկատիրական առաջարկներով, որոնք կընդգծեին իրենց բնակավայրերի յուրահատկությունը՝ լինի դա հուշանվերների արտադրություն թե տուրիստական ծառայություններ:

Դիտում՝ 2325

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW