2012թ. ԱՊՊԱ պայմանագրի առկայությունը պարտադիր է, զգուշացրել է ավտոապահովագրողների բյուրոն

27.12.2011 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն այսօր հանդես ե եկել հայտարարությամբ` հիշեցնելով է, որ ՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաների համար ԱՊՊԱ պայմանագրի առկայությունը պարտադիր է:

«Շրջանառվում է տեղեկատվություն, թե 2012 թվականի համար ԱՊՊԱ պայմանագրերի կնքումն այլեւս պարտադիր չէ եւ ավտոսեփականատերերը ինքնուրույն են որոշում ձեռքբերել ԱՊՊԱ պայմանագրեր, թե ոչ: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ նման տեղեկատվություն տարածողները նպատակ ունեն ապակողմնորոշել հասարակությանը, ինչը մեր համոզմամբ կարող է լրացուցիչ խնդիրներ եւ լարվածություն ստեղծել ԱՊՊԱ պայմանագիր չկնքած ավտոսեփականատերերի եւ վարորդների համար», - ասված է հայտարարության մեջ:

Բյորոն հիշեցրել է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված է տուգանք` յուրաքանչյուր տասն օրը մեկ 5000 եւ տարեկան առավելագույն 50.000 ՀՀ դրամ` անկախ այն հանգամանքից, թե ավտոմեքենան փաստացի օգտագործվում է, թե ոչ:

Առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենան վարելու համար սահմանված տուգանքը 50 000 դրամ է, իսկ մեքենայի վրա ժամկետանց կտրոն փակցված լինելու դեպքում սահմանված տուգանքը 150 000 դրամ է:

Դիտում՝ 1856
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW