Յունիբանկը արտոնություններ է առաջարկում իր քարտատերերին

14.12.2011 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկի VISA քարտատերերը ապրանքների եւ ծառայությունների դիմաց անկանխիկ վճարելիս կկարողանան օգտվել բանկի “Մագնիս” զեղչերի ու բոնուսների համակարգից:

Ծրագիրը գործարկվելու է մինչեւ այս տարեվերջ եւ դրանում կընդգրկվեն խանութներ, սրճարաններ, ռեստորաններ, առողջապահական, տուրիստական, սպորտային եւ կրթական հաստատություններ, զվարճանքի վայրեր, որտեղ բանկի հաճախորդները կկարողանան օգտվել զեղչերի եւ բոնուսների համակարգից, հայտնել են բանկում:

Ծրագրում ընկերության մասնակցության մասին կտեղեկացնի հատուկ Magnis սթիքերը, որը փակցված կլինի հաստատության մուտքին կամ դրամարկղի մոտ: Յունիբանկը իր հերթին նույնպես բոնուսներ կտրամադրի բանկային սպասարկման եւ ծրագրում ակտիվ մասնակցության դիմաց: Կուտակված բոնուսները հաճախորդները կկարողանան ծախսել սովորական փողի պես բանկի հետ այս ծրագրի շրջանակներում համագործակցող ընկերություններում: Բոնուսները կարելի է նվիրել նաեւ ծրագրի այլ մասնակցին՝ նրա քարտային հաշվի վրա փոխանցում կատարելով:

Դիտում՝ 8737
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW