Պրոմեթեյ Բանկը միացել է UNIStream դրամական փոխանցումների համակարգին

02.12.2011 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Սյսուհետ UNIStream դրամական փոխանցումների միջազգային համակարգի միջոցով կարելի է կատարել և ստանալ դրամական փոխանցումներ Պրոմեթեյ  Բանկի գլխամասային գրասենյակում և բանկի բոլոր մասնաճյուղերում, հետևյալ հասցեներով`

Պրոմեթեյ Բանկ

-Գլխամասային գրասենյակ` ք.Երևան, Հանրապետության 44/2
-“Կասյան” մասնաճյուղ` ք.Երևան, Կասյան 5
-“Տիգրան Մեծ” մասնաճյուղ` ք.Երևան, Տիգրան Մեծ 10
-“Երվանդ Քոչար” մասնաճյուղ`  ք.Երևան, Երվանդ Քոչար 17/1
-“Ազատության 12” մասնաճյուղ` ք.Երևան, Ազատության 12
-“Գարեգին Նժդեհ” մասնաճյուղ`  ք.Երևան, Գարեգին Նժդեհ 19
-“Գյումրի“ մասնաճյուղ` ք.Գյումրի, Շահումյան 125/3

UNIStream-ը ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների միջազգային համակարգ է, որն ընդգրկում է ավելի քան 200,000 սպասարկման կետ աշխարհի շուրջ 100 երկրներում:

Համակարգի հիմնական առավելություններն են`

-Փոխանցման ցածր սակագին,
-Պարզ ձեւակերպում` չի պահանջվում բանկային հաշվի բացում: Փոխանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը լրացվում են բանկի աշխատակցի կողմից,
-Փոխանցման արագություն` գումարը հասանելի է այն փոխանցելուց 10-15 րոպե անց,
-Փոխանցման ստացողը չի կատարում ոչ մի ծախս:

Դիտում՝ 7483
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW