ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը մագիստրատուրայում սովորողներին առաջարկում է վարկեր
25.11.2011 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը բուհերի մագիստրատուրայում սովորող ուսանողներին առաջարկում է վարկեր:
Վարկը տրամադրվում է 5 տարի ժամկետով` ուսման երկու տարիների ամբողջ վարձավճարի չափով: Առաջին երկու տարվա ընթացքում (ուսման ընթացքում) մարումները կատարվում են գումարի 25%-ի չափով, իսկ մնացած 75% մարումները կիրականացվեն վերջին երեք տարվա ընթացքում:
Վարկառու ուսանողի անվամբ բացվում է քարտային հաշիվ և տրամադրվում պլաստիկ քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի գանձման:
Տրամադրվող առավելագույն գումարի սահմանաչափը 2.500.000 ՀՀ դրամ է, տարեկան 18% տոկոսադրույքով: Վարկը տրամադրվում է ինչպես անշարժ և շարժական գույքի գրավադրմամբ, այնպես էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորությամբ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: