Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ժողովրդավարությանն աջակցելու մակարդակը հասել է գրեթե 80%-ի, ինչպես Արեւմտյան Եվրոպայի երկրներում:Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով «Վեդոմոստի»-ն, այս մասին վկայում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ կողմից անցկացրած «Ճգնաժամը եւ անցումային գործընթացը մարդկանց աչքերով» հետազոտության տվյալները: Հետազոտության ընթացքում արձանագրվել է պարադոքսալ երեւույթ. ԱՊՀ երկրներում եւ Ռուսաստանում աջակցությունը ժողովրդավարությանը ճգնաժամի հետեւանքով աճել է:“Ճգնաժամը ստիպել է մարդկանց, ովքեր ապրում էին ավելի ազատ հասարակարգում եւ ովքեր ավելի խիստ են զգացել ճգնաժամի հետեւանքները, ընդվզել առկա ժողովրդավարական քաղաքական համակարգի դեմ: Իսկ նրանք, ովքեր ապրել են ավելի ավտորիտար միջավայրում, հակառակը` ճգնաժամից հետո դարձել են ժողովրդավարական փոփոխությունների ուժեղ աջակիցները”,- գրում են զեկույցի հեղինակները:Ըստ ՎԶԵԲ-ի հետազոտությունների` Հայաստանում արձանագրվել է ժողովրդավարությանը սատարելու վերջին 4 տարիների ամենաբարձր ցուցանիշը` 28%: Արդյունքում Հայաստանը տարածաշրջանում 26-րդ դիրքից տեղափոխվել է 2-րդ:ՌԻԱ Նովոստի-ն նշում է, որ բարեփոխումների առաջխաղացում արձանագրած երկրների շարքում ժողովրդավարությանն աջակցելու ցուցանիշներն առավել նվազել են Սլովակիայում. Սլովենիայում, Հունգարիայում, ընդ որում` Սլովակիայում այն նվազել է 20%-ով: Tweet Դիտում՝ 4299