Հայբիզնեսբանկն առաջարկում է առարկայազուրկ մետաղական հաշիվներ

04.11.2011 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայբիզնեսբանկը գործարկել է առարկայազուրկ մետաղական հաշիվների ծառայությունը:

Հաշիվը նախատեսված է անկանխիկ 999.9 հարգի ոսկու հաշվառման և դրանով գործարքներ կատարելու համար: Առարկայազուրկ մետաղական հաշիվը` թանկարժեք մետաղները ներդրումային դաշտում օգտագործելու նոր և ժամանակակից մեթոդ է, հայտնել են բանկի մամլո ծառայությունում:

Առարկայազուրկ մետաղական հաշիվները չեն ապահովվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Դիտում՝ 3946

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW