ՓՄՁ ապրանքների ավելի հեշտ արտահանման համար կմշակվի կանոնակարգ

02.11.2011 | 12:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման խորհրդի անդամների առաջարկով ՓՄՁ ապրանքների ավելի հեշտ արտահանման համար կմշակվի համապատասխան կանոնակարգ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը` ներկայացնելով խորհրդի նիստի արդյունքները:

«Գործարար շահերի պաշտպանության ցանց» ՀԿ նախագահ Գագիկ Պողոսյանն իր հերթին ասել է, որ 2012 թվականի հունվարի 1-ից պարզեցվելու է ՓՄՁ սուբյեկտների կողմից անշարժ գույքի վարձակալման գործընթացը:

Այսուհետ անշարժ գույքի վարձակալման համար անհրաժեշտ պայմանագրերը գրանցվելու են միայն կադաստրում, իսկ նոտարական վավերացման պահանջը հանվելու է:

Դիտում՝ 1740

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW