Երեւան: Մեդիամաքս: 2012թ. համար ՀՀ կառավարությունը ծրագրում է ՀՆԱ-ի 4,2 տոկոս աճ՝ այս տարվա 4,6 տոկոսի դիմաց:Այդ մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով 2012 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը:“Ծրագրելով ավելի ցածր տնտեսական աճի ցուցանիշ՝ առաջին հերթին հաշվի ենք առել արտաքին միջավայրում առկա մարտահրավերն ու ռիսկերը, ինչպես նաեւ միջազգային կառույցների տված գնահատականները: Մասնավորապես, 2011-ի ընթացքում վատթարացել է համաշխարհային տնտեսության վիճակը”, - ասել է կառավարության ղեկավարը: “Մեզ համար էական նշանակություն ունեն Ռուսաստանի Դաշնության տնտեսական կանխատեսումները, որտեղ եւս հիմք է ընդունվել տնտեսական աճի 4 տոկոսանոց ցուցանիշը: Մեր կանխատեսումներն իրականացնելիս հաշվի ենք առել հենց այս ընդհանուր միջավայրը: Միեւնույն ժամանակ, տնտեսական աճի ծրագրման ցուցանիշի նվազումներն ավելի իրատեսական են դարձնում մեր բյուջեի ցուցանիշները: Մենք պետք է ռեսուրսներ կուտակենք՝ 2012-ին հնարավոր նոր մարտահրավերներին դիմագրավելու համար”, - նշել է վարչապետը: Tweet Դիտում՝ 4435