Տիգրան Սարգսյան. կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամի հնարավոր ալիքներին դիմակայելու համար

22.10.2011 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ կառավարությունն էական ուշադրություն է դարձնում մակրոտնտեսական կայունությանը՝ ճգնաժամի հնարավոր ալիքներին դիմակայելու համար:

Տիգրան Սարգսյանն այսօր Երեւանի պետական համալսարանում մասնակցել է համաշխարհային տնտեսությունում առկա  խնդիրները քննարկելու նպատակով կազմակերպված գիտաժողովի բացմանը:  

«Մենք պետք է մեզ համար հավանական մի քանի միջոցառումների սցենարներ քննարկենք: Այդ առումով, կառավարությունն այսօր Էական ուշադրություն է դարձնում մեր երկրի մակրոտնտեսական կայունությանը՝ էապես նվազեցնելով բյուջետային դեֆիցիտը, զարգացնելով ենթակառուցվածքները՝ ճգնաժամի հնարավոր ալիքներին դիմակայելու համար», - ասել է վարչապետը:

Դիտում՝ 2208

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW