Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ «այժմ մեզ մտահոգող հիմնական խնդիրը 2012թ. սպասվող հնարավոր ճգնաժամն է»:Տիգրան Սարգսյանն այդ մասին ասել է` հանդես գալով Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստում։«Եթե 2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեզ հարվածեց շինարարության ոլորտի միջոցով, որտեղ արձանագրվեց 43 տոկոս անկում, ապա այժմ մեզ մտահոգող հիմնական խնդիրը 2012թ. սպասվող հնարավոր ճգնաժամն է: Պետք է հասկանալ, թե ինչպես այն կկարողանա հարվածել մեր տնտեսությանը: Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ տեղի ունեցած մեր խորհրդակցությունները չեն տալիս այն հարցի հստակ պատասխանը, թե համաշխարհային տնտեսության հնարավոր վատթարացումն ինչպե՞ս կազդի մեր տնտեսության վրա: Հետաքրքրող հարցերից մեկն այն է, թե հաջորդ տարի կհաջողվի՞ մեզ ապահովել ավելի քան 4 տոկոս տնտեսական աճ: Առաջին հերթին դա կապված է ներդրողների սպասումների եւ Հայաստան ուղղվող տրանսֆերտների մակարդակի հետ», - ասել է վարչապետը: Tweet Դիտում՝ 4545