Հայաստանում քաղծառայողների համար կներդրվի սոցիալական փաթեթ

10.10.2011 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ հաջորդ տարի հարկային մուտքերը 100 մլրդ դրամով ավելացնելու համար պետք է ընդլայնվի հարկային բազան:

Կառավարության ղեկավարն այդ մասին ասել է հոկտեմբերի 9-ին` Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:

«Սա լուրջ խնդիր է, ուստի, բացի  վարչարարությունից՝ պետք է ընդլայնենք նաեւ հարկային բազան: Արդեն իսկ նախագծում ենք նոր օրինագծեր, որոնց նպատակն է՝ բացահայտել տարբեր ոլորտների շահույթները: Այս ամենի արդյունքում հաջորդ տարի 10 տոկոսով կավելացվեն սոցիալական նպաստները, թոշակները եւ առաջին անգամ մեր երկրում կներդրվի սոցիալական փաթեթ՝ քաղծառայողների համար, որը հնարավորություն կտա ապահովագրել վերջիններիս եւ նրանց ընտանիքների առողջությունը կամ օժանդակություն հատկացնել հիփոթեքային վարկերի տոկոսների եւ երեխաների  ուսման վարձավճարների մարման նպատակով», - ասել է վարչապետը:

Ներկայացնելով տնտեսության  զարգացման միտումները, վարչապետն ասել է, որը տարեկան կտրվածքով ՀՆԱ աճը ծրագրավորվել է 4,6 տոկոս:

«Գտնում ենք, որ դա իրատեսական ցուցանիշ է: Ծրագրված գնաճը՝ 4 տոկոս 1,5 տոկոսանոց միջանցքում, այսօրվա գնահատականներով նույնպես իրատեսական ցուցանիշ է: Այսինքն, 2011 թ.-ին մեզ կհաջողվի էապես նվազեցնել գնաճային ցուցանիշը նախորդ տարվա համեմատ, մասնավորապես, 10 տոկոսանոց գնաճի միջավայրից սահուն կերպով տեղափոխվել 5 տոկոսանոց գնաճային միջավայր: 2012-ի համար պլանավորում ենք 4 տոկոսանոց գնաճ՝ 1,5 տոկոսանոց միջանցքում», - ասել է Տիգրան Սարգսյանը:


Դիտում՝ 2198
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW