Երեւան/Մեդիամաքս/. Արդշինինվեստբանկի վարչության նախագահ է նշանակվել է Մհեր Գրիգորյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:Ներկայացնելով նորանշանակ վարչության նախագահին, բանկի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը վստահեցրել է, որ Մհեր Գրիգորյանը լինելով հայկական բանկային համակարգի հմուտ գիտակ, կդառնա բանկում ձեւավորված աշխատանքային լավագույն ավանդույթների շարունակողը: Մ. Գրիգորյանն իր հերթին նշել է, որ իրեն արված առաջարկությունը գնահատում է հետաքրքիր եւ հեռանկարային: «Իմ առջեւ դրված է բավականին հավակնոտ նպատակ. դարձնել Արդշինինվեստբանկն առավել հզոր եւ մրցունակ` շարունակելով իրագործել մանրածախ եւ կորպորատիվ բիզնեսի զարգացմանն ուղղված նոր նախագծեր», - ասել է Մհեր Գրիգորյանը: Մհեր Գրիգորյանը ծնվել է 1972 թվականին, մասնագիտությամբ իրավաբան է: 1996 թվականից աշխատում է բանկային համակարգում` ՀՀ կենտրոնական բանկում, Հայներարտբանկում (ներկայումս՝ Ամերիաբանկ), Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում: 2006-2007 թվականներին եղել է Ինեկոբանկի գործադիր տնօրենը: 2002-2006թթ համատեղությամբ աշխատել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում` որպես խորհրդատու: 2007 թվականից եղել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալը: Ամուսնացած է` ունի երկու երեխա: Tweet Դիտում՝ 20982