Երեւան: Մեդիամաքս: 2012 թվականն ունի մեկ առանձնահատկություն. միջազգային տնտեսական ռիսկերն ավելանում են։ Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:Նա հիշեցրել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը եւս մեկ անգամ անդրադարձել են համաշխարհային տնտեսության կանխատեսումներին, այդ ցուցանիշները նույնպես նվազել են։ “Համաշխարհային տնտեսության վիճակն այս պահին բարվոք չէ, եւ այդ ռիսկերը կարող են դրսեւորվել 2012 թվականի ընթացքում։ Դա նշանակում է, որ 2012-ին մենք շեշտը դնելու են մեր ռեզերվների եւ ռեսուրսների բացահայտման վրա”,- ասել է Տիգրան Սարգսյանը` նշելով, որ բոլոր գերատեսչությունների ղեկավարները պարտավոր են առաջնորդվել հենց այս սկզբունքով։ Tweet Դիտում՝ 4434