Ռուբեն Վարդանյանը պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով

17.09.2011 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանում բնակվող հայազգի գործարարներ Ռուբեն Վարդանյանին եւ Սամվել Կարապետյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին:

“Տրոյկա Դիալոգ”-ի տնօրենը եւ “Տաշիր Գրուպի” նախագահը ՀՀ բարձրագույն պետական պարգեւը ստացել են “ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա եւ արգասաբեր հայանպաստ գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացման եւ առաջընթացի ապահովման գործում ցուցաբերած նվիրումի եւ մատուցած ծառայությունների համար”:

ՀՀ նախագահի հրամանագրով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրվել է նաեւ պոլսահայ գրող եւ հրապարակախոս Ռոպեր Հատտէճեանը:

Նախագահի հրամանագրով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրվել է նաեւ ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Դիտում՝ 5957

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW