Երեւան: Մեդիամաքս: 2011թ. կտրվածքով անապահով ընտանիքները կստանան շուրջ 1 մլրդ դրամի պետական օժանդակություն, «որպեսզի բնական գազի սակագների բացասական ազդեցությունը չզգան իրենց բյուջեների վրա»:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն իր համակարգի պետական ընկերությունների գործունեության արդյունքում առաջացած շահույթի հաշվին 184 մլն դրամ կհատկացնի «ՀայՌուսգազարդ» ընկերությանը` անապահով ընտանիքների կողմից 2011 թվականի ապրիլ-հունիս ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման նպատակով: «Սա սոցիալական լուրջ աջակցություն է անապահով խավերին»,- ասել է վարչապետը, նշելով, որ անապահով ընտանիքների ճշգրտված ցուցակները տրամադրվում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից: Tweet Դիտում՝ 4059