Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը գործարկել է «Ինդիվիդուալ» ավանդատեսակը

14.09.2011 | 13:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն գործարկել է «Ինդիվիդուալ» ավանդատեսակ ֆիզիկական անձ հանդիսացող VIP-հաճախորդների համար` ավանդի սկզբնական գումարի ավելացման հնարավորությամբ, ինչպես նաեւ տոկոսների ամենամսյա վճարմամբ կամ տոկոսների ամենամսյա հաշվեգրմամբ:

Ավանդատուի ցանկությամբ բանկը կարող է իրականացնել տոկոսների կապիտալացում: «Ինդիվիդուալ» տեսակի ավանդատուներին տրամադրվում է նաեւ PRIORITY կարգավիճակը`առավել հարմարավետ ծառայություններից օգտվելու ամբողջական փաթեթով:

«Ինդիվիդուալ» ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով` 270-ից 365 կամ 366-ից 730 օր ժամկետով: Ավանդի նվազագույն գումարը սահմանվում է 35 000 000 ՀՀ դրամ, 100 000 ԱՄՆ դոլար կամ 100 000 եվրո, տարեկան տոկոսադրույքը կազմում է համապատասխանաբար ՀՀ դրամով ավանդների դեպքում`11-ից 11,5 տոկոս, ԱՄՆ դոլարով`8-ից 8,2 տոկոս եւ եվրոյով`4,3-ից 4,9 տոկոս:

Հաճախորդի ցանկությամբ կարող է տրամադրվել նաեւ վարկային գիծ`միեւնույն արժույթի գումարի 70 տոկոսի չափով` ներդրված ավանդի տոկոսադրույք սահմանելով +2,0 տոկոս:

Դիտում՝ 3643
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW