Կարեն Կարապետյանը կառուցապատողներին կոչ է արել ձեւավորել շինարարության նոր մշակույթ

30.08.2011 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր
կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «մայրաքաղաքում շինարարության նոր մշակույթի ձեւավորումն անհրաժեշտություն է»:  

Կարեն Կարապետյանը շեշտել է, որ շինարարությանը հարող տարածքներում կառուցապատողները պարտավոր են քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների երթեւեկության համար  ապահովել անվտանգ ու հարմարավետ  տեղաշարժ:

Քաղաքապետի կողմից պահանջ է դրվել խստորեն հետեւել շինարարության ժամկետների պահպանմանը:

«Դիմել ենք բոլոր այն կառուցապատողներին, ովքեր խախտել են շինարարության ժամկետները: Մենք չենք ուզում խոչընդոտել կառուցապատողների աշխատանքին: Հակառակը, փորձում ենք ստեղծել համապատասխան միջավայր եւ հետադարձ կապ, որպեսզի կարողանանք խնդիրները հասկանալ եւ համակարգված աշխատանքի արդյունքում լուծումներ գտնել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Նշելով, որ քաղաքապետարանի կողմից լուրջ քայլեր են ձեռնարկվել ներդրողների համար մայրաքաղաքում առավել բարենպաստ եւ արդարացի միջավայր ձեւավորելու ուղղությամբ, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ արհեստական կամ ոչ օբյեկտիվ խնդիրներ առաջանալու դեպքում` քաղաքապետարանը պատրաստ է գործող օրենսդրության շրջանակում աջակցել կառուցապատողներին:

Դիտում՝ 2502

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW