Mօօdy’s-ը անփոփոխ է թողել Արդշինիվեստբանկի վարկանիշները

26.08.2011 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս:Moody\'s վարկանիշային գործակալությունը անփոփոխ է թողել Արդշինիվեստբանկին շնորհած տեղական արժութային ավանդների Ba2 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ, արտարժութային ավանդների Ba3 երկարաժամկետ եւ Not Prime կարճաժամկետ, ինչպես նաեւ ֆինանսական կայունության (\"BFSR\") “D-” վարկանիշները:


Արդշինինվեստբանկը Moody\'s-ի սանդղակի “D-” BFSR չափանիշով, Ba3 վարկանիշներին արժանացել է կապիտալիզացիայի բարձր մակարդակի շնորհիվ, ինչպես նաեւ որպես Հայաստանի ամենամեծ մասնաճյուղային ցանց ունեցող բանկերից մեկը:

“Եթե հաշվի առնենք անցած տարիների տնտեսական բարդ իրավիճակն, ապա Moody’s-ի վարկանիշների պահպանումը լավ գնահատական կարող եմ համարել մեր բանկի համար, միաժամանակ անհրաժեշտ քայլ` դեպի կայուն զարգացում: Այս վարկանիշները մեզ հնարավորություն կտան ներգրավել միջոցներ միջազգային կապիտալի շուկաներից, ինչպես նաեւ ավելի զարգացնել մեր հարաբերությունները հին եւ նոր գործընկերների հետ` թե Հայաստանում եւ թե արտերկրում”, - ասել է Արդշինինվեստբանկի վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գեւորգյանը:

Դիտում՝ 2290
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW