Երեւան: Մեդիամաքս: «Գազպրոմ Մեդիա» հոլդինգի մաս կազմող ТНТ հեռուստաալիքը սեպտեմբերին կարող է հայտարարել «Comedy Club», «Наша Russia», «Մահացու ուժ», «Дом-2», հաղորդումները եւ «Ունիվեր», «Интерны» սերիալները արտադրողող Comedy Club Production ընկերության վերահսկիչ փաթեթը $250 մլն-ով ձեռք բերելու մասին:Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ» թերթը, արդեն սեպտեմբերին գործարքը կարող է ավարտին հասցվել: ТНТ-ն Comedy Club Production-ի ընդհանուր արժեքը գնահատում է մոտավորապես $450 մլն, սակայն ձեռք կբերի միայն $250 մլն-ի չափաբաժինը:2007-ին հիմնված Comedy Club Production-ը ТНТ-ի հիմնական գործընկերն է: Նախորդ տարի այն կոնսոլիդացրել է նաեւ «Ունիվեր» եւ «Интерны» սերիալները ներկայացնող 7 Art պրոդյուսերական ընկերության 74%-ը, ուր Արթուր Ջանիբեկյանին եւ Գարիկ Մարտիրոսյանին ի սկզբանե պատկանում էր միայն 51%-ը: Tweet Դիտում՝ 5862