Երեւան/Մեդիամաքս/.Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հրապարակված շահույթը մինչեւ հարկումը 2011թ. առաջին կիսամյակում կազմել է 3.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճելով 48%-ով: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին բանկի մամլո ծառայությունից, բանկի ակտիվները տարեսկզբից աճել են 7%-ով` կազմելով 155 մլրդ դրամ: Հաճախորդներին տրված համախառն վարկերը աճել են 6% ` կազմելով 91 մլրդ, իսկ ավանդները՝ 4%-ով եւ կազմել 109 մլրդ դրամ: Բանկի կողմից վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ 942 մլն դրամ, ինչը 192%-ով (գրեթե երեք անգամ) ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում վճարած հարկերի ծավալից: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի կողմից վճարած ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ) կազմել են 1.7 մլրդ դրամ (աճը` 249%), ինչը խոշորագույն հարկատուների ցանկում 5-րդ ցուցանիշն է (վճարած հարկերի ընդհանուր ծավալով բանկն առաջին կիսամյակում զբաղեցնում է 14-րդ տեղը Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում եւ առաջինը՝ բանկային համակարգում): Tweet Դիտում՝ 5583