Երեւան/Մեդիամաքս/.Ռուսաստանւոմ 2012 թվականի սկզբից արգելվելու է շահույթ ստանալ պաշտոնական դիրքի հասանելի տեղեկատվության շնորհիվ: Ռուսաստանի Պետական դուման նման օրենք է ընդունել ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին, գրում է РБК-ն:Օգոստոսի 1-ին ուժի մեջ են մտել այն դրույթներն, որոնք պարտավորեցնում են կազմակերպությանը ինսայդերների ցուցակ վարել եւ փոխանցել դրանք բորսաներին: Այդ քայլով ռուսական իշխանությունները նպատակ են հետապնդում բարձրացնել Ռուսաստանի ներդրումային գրավչությունը՝ պայքարելով գների մանիպուլյացիայի եւ այլ չարաշահումների դեմ: Ֆոնդային շուկայի անբարեխիղջ խաղացողների հանդեպ պատիժները կկիրռավեն 2012 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ ընկերությունները ժամանակ ունեն ներքին աշխատանք իրականացնել՝ օրենքի թելադրանքի համաձայն: Արժեթղթերի շուկայում առեւտուր անող ընկերությունները մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է ինսայդերների ցուցակներ ձեւավորեն եւ դրանց մասին բորսաներին հայտնեն: Իրենց հերթին վերջինները պետք է կարգավորողին ինսայդերների գործարքների մասին հայտնեն: Օրենքը ինսայդերների 13 տեսակ է ցուցակում: Դրանց մեջ մտնում են արժեթղթեր թողարկող, ակտիվներ կառավարող ընկերություններ, ապրանքի, բորսայի, քլիրինգային կազմակերպության, դեպոզիտարի եւ բանկի շուկաներում որեւէ հստակ դիրք ունեցող խոշոր խաղացողները, ֆոնդային բորսայի պրոֆեսիոնալ մասնակիցները, բաժնետոսմերի արգելափակված փաթեթների սեփականատերերը, էմիտենտ ընկերությունների աշխատակիցները, պետական մարմինների աշխատակիցները, վարկանշային եւ տեղեկատվական գործակալությունները: РБК-ն նշում է, որ այժմ պաշտոնյաները եւ շուկայի մասնակիցները այս կամ այն որոշումների մասին տեղեկատվություն տրամադրելու հարցմանն ի պատասխան կարող են վկայակոչել ինսայդի մասին օրենքի պատժամիջոցների սպառնալիքները: Tweet Դիտում՝ 4552