Նոտարները պարտավոր կլինեն ՀԴՄ կտրոններ տրամադրել տուրք վճարողներին

11.08.2011 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/.ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանել է, որ նոտարական գործողությունների կատարման համար պետական տուրքը կանխիկ գանձելիս անդորրագրի փոխարեն նոտարը պետական տուրք վճարողին պետք է տրամադրի հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն։

Ակնկալվում է, որ դա կնպաստի նոտարական ծառայությունների ավելի արագ եւ արդյունավետ մատուցմանը` կրճատելով եւս մեկ ավելի օղակի (բանկ) դիմելու քաղաքացու պարտականությունը, նաեւ «մեկ պատուհանի» սկզբունքի արդյունավետ ներդրմանը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է այն խնդրի վրա, որ պետք է խուսափել բոլոր վճարումները նոտարներին վերապահելուց:

«Պետք է մտածել, որպեսզի քաղաքացիները կարողանան տեղում վճարել նաեւ քարտերով, - ասել է վարչապետը։- Նոտարիատներում համապատասխան տերմինալների տեղադրման հարցում պետք է խնդրենք Կենտրոնական բանկի օժանդակությունը, որպեսզի քաղաքացին տեղում անկանխիկ վճարման հնարավորություն ունենա»։

Մեկ այլ որոշմամբ հստակեցվել է պետռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը, ինչը նույնպես կնպաստի իրավաբանական անձի գրանցման «մեկ պատուհանի կանգառ» համակարգի արդյունավետ իրագործմանը։


Դիտում՝ 6073

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW