Կոտայքի մարզում փոքր ՀԷԿ-երի կասկադ կկառուցվի

11.08.2011 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/.ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել «Հով-Խաչ» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 300 մլն դրամը գերազանցող արժեքով սարքավորումների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2014թ. սեպտեմբերի 1-ը։


Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքս-ը, ընկերությունը կառուցել եւ 2010թ. շահագործման է հանձնել «Յոթնաղբյուր-Գառնի» ինքնահոս ջրատարը, որը խմելու եւ ոռոգման ջուր է մատակարարում Կոտայքի մարզի մի շարք գյուղերին։

Այժմ տվյալ ընկերությունը նախատեսում է ջրատար խողովակի երկայնքով կառուցել ամբողջությամբ ավտոմատացված համակարգով կառավարվող 5 փոքր հիդրոէլեկտրակայան։ ՓՀԷԿ-ի կասկադի շահագործումը նախատեսված է 2012թ. 3-րդ եռամսյակում։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, ծրագրով արդեն իսկ բավական լուրջ եւ արդյունավետ ներդրումներ են իրականացվել ոռոգման համակարգում։


Դիտում՝ 6496

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW