Ծառայողական քննության արդյունքում պատժվել են ՊԵԿ տեսուչները

11.08.2011 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/.ՀՀ վարչապետի հանձնարարականով իրականացվել է ծառայողական քննության, որի արդյունքում պատժվել են ՀՀ պետեկամուտների կոմիտեի հարկային տեսուչները:


Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր կառավարության նիստում ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Նրա խոսքերով, «Առավոտ» օրաթերթը հրապարակել էր հարկային տեսուչների ոչ պատշաճ վարքագճի մասին մի նյութ, որի հիման վրա իրականացվել է քննություն, եւ արդյունքում մեղավոր անձինք ենթարկվել են պատասխանատվության:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ «երբ հրապարակումներում կան փաստեր, որոնք համապատասխանում են իրականությանը, ապա իշխանությունները պարտավոր են ձեռնարկել միջոցառումներ եւ պատժել պատասխանատուներին»:


Դիտում՝ 6171

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW