«Անելիք Բանկ»-ը իջեցնում է Բանկ-Հաճախորդ համակարգի սակագները

10.08.2011 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/.«Անելիք Բանկ»-ը հայտարարել է Բանկ-Հաճախորդ (ինտերնետ-բանկինգ) ծառայությունների ամսեկան սակագների իջեցման մասին:


Մասնավորապես, այսուհետ համակարգից  օգտվելու համար ամսական վճարը ամբողջական օգտագործման դեպքում իրավաբանական անձանց համար կկազմի 4000 դրամ նախկինում գործող 7000-ի փոխարեն, ֆիզիկական անձանց համար` 900 դրամ նախկինում գործող 7 000 դրամի փոխարեն:

Բանկը իր հաճախորդներին կառաջարկի նաեւ նոր ծառայություն` համակարգի դիտարկման հնարավորություն: Այս դեպքում ամսական վճարը իրավաբանական անձանց համար կկազմի 2000 դրամ, ֆիզիկական անձանց համար` 400 դրամ:
Էլեկտրոնային ստորագրության գեներացիան եւ տրամադրումը կկատարվեն անվճար:

«Վստահ ենք, որ իջեցված սակագները ավելի գրավիչ կդարձնեն այս համակարգի կիրառումը», - ընդգծել են բանկում:


Դիտում՝ 9309

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW