Երեւան: Մեդիամաքս: Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները 1 քառ.մ. հաշվարկով 2011թ. հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ նվազել են 9.26%-ով` կազմելով 256 800 դրամ ($686):Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները, 2010թ. հունիսի հետ համեմատ բնակարանների գների նվազում արձանագրվել է մայրաքաղաքի բոլոր համայնքներում՝ բացառությամբ Նուբարաշենի, որտեղ ավանդաբար անշարժ գույքի գները ամենաէժանն են Երեւանում (148 700 դրամ 1 քառ.մ. հաշվարկով, աճը՝ 0.6%): Կենտրոն համայնքում բնակարանների գները հունիսին նվազել են 7.76%-ով (37 100 դրամով)՝ 1 ք.մ. հաշվարկով կազմելով 441 000 դրամ:2011թ. հունիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ Երեւանում 6,43%-ով նվազել են նաեւ բնակելի տների գները՝ 1 ք.մ. հաշվարկով կազմելով 273 400 դրամ: 2011թ. հունիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 16954 գործարքներ, որոնց 25.1%-ն օտարման գործարքներ են: Tweet Դիտում՝ 8304