ԱՐՄԵՆԱԼ-ի չափաբաժինը Հայաստանի արտահանման մեջ կայուն գերազանցում է 8%-ը

15.07.2011 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Երեւանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, նախնական տվյալներով, 2011թ. առաջին կիսամյակում 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել է արտադրանքն ավելի քան 8%-ով:

Ինչպես Մեդիամաքսին հայտնել են գործարանի մամուլի ծառայությունից, 2011 թվականին գործարանը մտադիր է ավելացնել փայլաթիթեղի արտադրությունը 7%-ով եւ առաջին անգամ գերազանցել տարվա արդյունքներով 26 հազար տոննա արտադրանքի մակարդակը:

«Ներքին խոտանը կնվազի մինչեւ 3%: Կօպտիմալացվի 9 միկրոնից պակաս հաստությամբ փայլաթիթեղի ստացման տեխնոլոգիան եւ կանցկացվի որակի կառավարման համակարգի արտոնագրում` ISO 9001:2008 միջազգային չափորոշիչի պահանջների համապատասխան: Մինչեւ տարեվերջ կգործի արդիականացված փայլաթիթեղի թրծման Seco/Warwick վառարանը»,- տեղեկացրել են մամուլի ծառայությունում` հավելելով, որ ԱՐՄԵՆԱԼ-ի մասնաբաժինը Հայաստանի արտահանման մեջ կայուն գերազանցում է 8%-ը:


Դիտում՝ 6112
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW