Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում կայացել է 2011թ. միանվագ անվանական կրթաթոշակների հանձնման արարողությունը: Ակցիայի շրջանակներում նախատեսված ընդհանուր գումարային ֆոնդը գերազանցել է 2 մլն ՀՀ դրամը, կրթաթոշակների չափը կազմել է 40 000-ից մինչև 300 000 ՀՀ դրամ: Գլխավոր մրցանակը` 300 000 դրամ, շնորհվել է ԵՊՀ երրորդ կուրսի ուսանող Տիգրան Հակոբյանին:«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը շնորհավորեց ուսանողներին` նշելով, որ սոցիալական ակցիաների իրականացումը առաջնահերթություն է բանկի համար: «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին» ակցիան իրականացվում է արդեն երկրորդ անգամ: Tweet Դիտում՝ 6638