Մեկնարկել է ՊրոԿրեդիտ Բանկի «Երիտասարդ Բանկիրների ծրագիրը»
15.07.2011 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Վեց ամիս տեւողությամբ ծրագրին մասնակցում են մրցութային կարգով ընտրված 24 երիտասարդներ, ովքեր ձեռք կբերեն բանկային համակարգին վերաբերող անհրաժեշտ հիմնարար տեսական գիտելիքներ եւ գործնական հմտություններ: Նրանք տարբեր բուհերի տնտեսագիտական եւ տեխնիկական ֆակուլտետների շրջանավարտներ եւ մագիստրատուրայի ուսանողներ են:
Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները հեռանկարային աշխատանքի առաջարկ կստանան ՊրոԿրեդիտ Բանկի կողմից եւ կհամալրեն աշխարհի 21 երկրներում գործող խոշոր բանկային խումբը:
«Մենք հավատացած ենք, որ մեր կողմից ընտրված երիտասարդների ստացած գիտելիքներն ու եռանդը կնպաստեն ոչ միայն ՊրոԿրեդիտ Բանկի հաջողություններին, այլեւ Հայաստանի բանկային համակարգում որակյալ երիտասարդ կադրերի աճին», - ասել է բանկի գործադիր տնօրենի տեղակալ Ավթանդիլ Գոգոլին:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: