Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է ընդունել ուժը կորցրած ճանաչել «Լիդեռ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ ԿԲ կողմից տրված թույլտվությունները:«ԿԲ կողմից պարզվել է, որ «Լիդեռ» ոչ բանկ վարկային կազմակերպություն ՓԲԸ` 2008 թ. սկսած պարբերաբար դադարեցրել է ՀՀ տարածքում գործող մասնակից բանկերի տարածքային որոշ ստորաբաժանումների սպասարկումը», - այսօր Մեդիամաքս-ին հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունում: Նման համակարգում հայաստանյան մասնակիցների մասնակցությունը վտանգում է ֆինանսական համակարգի կայունությունը եւ (կամ) իրացվելիությունը եւ (կամ) վճարունակությունը, նշեցին ԿԲ-ում: Tweet Դիտում՝ 5749