Լրանում է Banks.am պորտալի 5 տարին

11.07.2011 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Լրանում է Մեդիամաքս ինտերնետ-հոլդինգի նախագծերից մեկի`Հայաստանի առաջին ֆինանսաբանկային Banks.am (Ֆինանսական Հայաստան) պորտալի գործարկման 5-րդ տարին:

Banks.am-ը Հայաստանում դարձավ առաջին պորտալը, ուր ամփոփված են ամբողջական տեղեկություններ երկրում առաջարկվող բանկային ծառայություների վերաբերյալ: Banks.am-ը հարմար գործիք դարձավ ոչ միայն բանկային ոլորտում աշխատող մասնագետների, այլեւ ֆինասական շուկայի զարգացումներով հետաքրքրվող անձանց համար: Պորտալում ներկայացված են ոլորտում տեղի ունեցող ամենաթարմ լուրերը:

2006-ի սեպտեմբերին` մեկնարկից 3 ամիս հետո, Banks.am-ը արժանացավ е-content-2006 Էլեկտրոնային բովանդակության երկրորդ համահայկական մրցույթի Գլխավոր մրցանակին:

2007-ից Banks.am-ը ձեւափոխվեց ամբողջական ֆինանսական պորտալի, որում գործարկվեցին «Ապահովագրություն», «Աուդիտ եւ քոնսալթինգ», «Ուսուցում», «IT-ընկերություններ», «Վճարային համակարգեր» եւ այլ նոր բաժիններ:

2008-ի դեկտեմբերին գործարկվեց Job.Banks.am-ը` աշխատանքի տեղավորման դաշտ միջին եւ բարձր դասակարգի մենեջերների համար:

2009-ի փետրվարին ներկայացվեց Capitalmarket.Banks.am-ը: Մեկնարկից անմիջապես հետո Capitalmarket.am-ը հանդես եկավ որպես «Գրանթ Թորնթոն Ամիո» ընկերության կողմից կազմակերպած` «Հայաստանի կապիտալի շուկաներ» միջազգային կոնֆերանսի տեղեկատվական գործընկեր:

2009-ի ապրիլին Մեդիամաքսը եւ Banks.am-ը` ՀՀ կառավարության եւ Կենտրոնական բանկի աջակցությամբ, կազմակերպեցին «Ես հաղթում են ճգնաժամը» ուսանողական ռեֆերատների մրցույթ, որը շարունակվեց 2010-ին:

«Մենք ուրախ ենք Banks.am-ի հաջողություններին 5 տարվա ընթացքում: Մենք եղել ենք եւ շարունակում ենք մնալ բիզնես պորտալների անվիճելի առաջատարը: Մենք ունենք Banks.am-ը զարգացնելու բազմաթիվ գաղափարներ, որոնց մեր այցելուները կծանոթանան առաջիկա ամիսներին»,- ասել է Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:
Դիտում՝ 6009
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW