«Forbes-ի կողմից օգտագործված ցուցանիշները վերաբերում են ճգնաժամային 2009 թվականին»

07.07.2011 | 15:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Forbes ամսագրի ավագ խմբագրի կողմից Հայաստանին աշխարհի վատագույն տնտեսությունների ցուցակում ընդգրկելը արտացոլում է Հայաստանի առջեւ դրված մարտահրավերները եւ ոչ թե մեր երկրին բնորոշ դիրքը, այսօր ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսին Վաչե Գաբրիելյանն ասել է, որ ամսագրի կողմից հիմք ընդունված ցուցանիշները վերաբերում են ճգնաժամային 2009 թվականին եւ «լավագույնս չեն բնութագրում տնտեսության վիճակը»:

Ըստ Վաչե Գաբրիելյանի, չնայած լուրջ փորձությանը, Հայաստանին հաջողվեց մակրոտնտեսական կայունություն ապահովել, ինչը բարձր գնահատվեց միջազգային կառույցների կողմից:

Forbes-ի ավագ խմբագիր Դենիել Ֆիշերը Հայաստանը ընդգրկել է «աշխարհի վատագույն տնտեսությունը ունեցող» 10 երկրների ցուցակում՝ շնորհելով Հայաստանին 2-րդ հորիզոնականը:
Դիտում՝ 6424

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW