Արդշինինվեստբանկը ներդրել է նոր «Արձակուրդային» ավանդ

06.07.2011 | 11:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Արդշինինվեստբանկը հուլիսի 1-ից սեպտեմբերի 1-ը առաջարկում է նոր ավանդ «Արձակուրդային»:

Ավանդն ընդունվում է ԱՄՆ դոլարով, տարեկան մինչեւ 9% տոկոսադրույքով, իսկ տոկոսագումարները, ըստ հաճախորդի ցանկության, կվճարվեն ամենամսյա պարբերականությամբ կամ ժամկետի վերջում:

Ցանկության դեպքում «Արձակուրդային» ավանդ ներդրած ավանդատուին անվճար կտրամադրվի 30-օրյա տուրիստական ապահովագրություն եւ MasterCard Standard միջազգային վճարային քարտ` ներդրված գումարի մինչեւ 90% վարկային գծի հնարավորությամբ:  

Դիտում՝ 7149

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW