Նաիրիտ գործարանի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել

30.06.2011 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Նաիրիտ գործարանի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովն այսօր բավարարել է ընկերության գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանի հրաժարականի դիմումը:

Ժողովի մեկ այլ որոշմամբ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր ինժեներ Հովիկ Հախինյանը:

Գործարանի բաժնետերերի տարեկան ժողովն ընդունել եւ հաստատել է ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունը: Այն տեղադրված է Նաիրիտ-ի պաշտոնական կայքում` www.nairit.am:

Դիտում՝ 5932

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW