«Մեգա Պանտերա»-ն սկսել է համագործակցել www.еstate.am կայքի հետ

24.06.2011 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Իր գործունեությունը MegaPay ապրանքանիշի ներքո ծավալող  “Մեգա Պանտերա” ընկերությունը հայտարարել է “Բոնսաի” ընկերության հետ համագործակցության մեկնարկի մասին: Վերջինիս պատկանում է  անշարժ գույքի առք ու վաճառք իրականացնող www.еstate.am ինտերնետ-կայքը:

Ինչպես հայտնել են Մեդիամաքսին “Մեգա Պանտերա”-ում, այսուհետ www.еstate.am-ի VIP-ծառայությունների եւ հատուկ առաջակների համար կարելի է վճարումներ իրականացնել MegaPay համակարգի տերմինալների միջոցով` առանց հավելավճարի, մատչելի ինտեֆեյսի կիրառմամբ:

Հաշվի լիցքավորման համար անհրաժեշտ է գլխավոր մենյուում ընտրել “այլ վճարումներ” խմբի կոճակը, ցուցակում ընտրել «estate.am» կոճակը, լրացնել վճարողի իդենտիֆիկացիոն համարը եւ իրականացնել վճարումը: Վճարումից հետո վճարողին կտրոն է տրվում:

Վճարումը կարելի է իրականացնել MegaPay համակարգի 365 վճարային տերմինալներում, որոնցից 288-ը գտնվում են մայրաքաղաքում, 77-ը` Հայաստանի խոշոր քաղաքներում եւ գյուղերում:

Անշարժ գույքի հետ կապված գործարքները www.еstate.am կայքում կատարվում են առանց միջնորդի, իրականացվում են հատուկ ծառայություններ տրամադրող ակցիաներ:
Դիտում՝ 4434
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW