Անելիք Բանկի ավանդային պորտֆելի աճը կազմել է մոտ 25%

23.06.2011 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
«Անելիք Բանկ» ՓԲԸ ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդային պորտֆելի աճը 2011 թվականի հինգ ամիսների արդյունքներով կազմել է մոտ 25 %:   

Ավանդային պորտֆելն աճել է գրեթե 2.7 մլրդ դրամով` հասնելով 13.7 մլրդ դրամի:

«Աճը պայմանավորված է ոչ միայն մայիսի 5-ից ներդրված «Արձակուրդային» ավանդատեսակով, այլեւ այլ ավանդատեսակներով: Գործում է «Ապահով» ավանդատեսակը, որը շատ մեծ պահանջարկ է վայելում` 1 տարվա համար սահմանելով 12.1% տոկոսադրույք, ինչպես նաև «Կուտակային» ավանդատեսակը, որի համար սահմանված է տարեկան մինչև 12.3 % տոկոսադրույք: Անելիք Բանկ-ի բոլոր ավանդատեսակները հաճախորդներին հնարավորություն են ընձեռում  ցանկացած պահի հետ վերցնել ներդրած ավանդը կամ նրա մի մասը` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ», - ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ հաճախորդների սպասարկման վարչության պետ Գայանե Մալխասյանը:
Դիտում՝ 4486
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW