Թվով 17-րդ ընկերությունը ստացավ ԱԱՀ վճարման տարկետում

23.06.2011 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «էկոտոմատո» ընկերության կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման ԱԱՀ վճարումը հետաձգել մինչեւ 3 տարի ժամկետով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ ընկերությունը մոտ 2 մլրդ դրամի ներդրումային ծրագիր է իրականացնելու` նախատեսվում է կառուցել ջերմոցային համալիր, արդեն ստեղծվել են 30 աշխատատեղեր:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սա կառավարության թվով 17-րդ նմանատիպ որոշումն է: Նրա խոսքերով, կառավարության կողմից հավանություն ստացած այս ծրագրերի շրջանակում ստեղծվել է շուրջ 1000 աշխատատեղ:

«Այս ծրագիրը տալիս է իր դրական արդյունքները, մեր տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումները շոշափելի են դառնում»,- ասել է վարչապետը:
Դիտում՝ 4674

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW