ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը պատրաստվում է դառնալ արտասահմանում ցուցակված հայաստանյան առաջին ընկերությունը
22.06.2011 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Շահույթի շուրջ 20%-ը /248,491 մլն/ բանկն իր պատմության մեջ առաջին անգամ կվճարի որպես շահաբաժիններ, իսկ 70 մլն-ը կուղղի պահուստային հիմնադրամի համալրմանը: Մնացած գումարը կմնա բանկի տրամադրության ներքո: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքի նկատմամբ շահաբաժնի չափը կկազմի 4.17%:
Ինչպես տեղեկացնում է Մեդիամաքս-ը, հանդես գալով ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի բաժնետերերի այսօր Երեւանում կայացած տարեկան ժողովում, բանկի գլխավոր տնօրեն Աշոտ Օսիպյանն ասել է, որ բանկը 2010-ին զգալի աճ է արձանագրել հիմնական բոլոր ցուցանիշներով:
Բանկի ակտիվները 2010թ. աճել են 44.8%-ով եւ կազմել 62.9 մլրդ դրամ, պարտավորություններն աճել են 48.3%-ով եւ կազմել 52.7 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 29.1%-ով (10.26 մլրդ դրամ): Բանկի հաճախորդների թիվը 2010-ի ընթացքում ավելացել է 41.4%-ով եւ տարվա վերջի դրությամբ կազմել 93 523: Բանկի ակտիվների եւ կապիտալի եկամտաբերությունը (ROA եւ ROE), Աշոտ Օսիպյանի տեղեկացմամբ, 2010թ. կազմել է, համապատասխանաբար, 19.2% եւ 2.3%:
Աշոտ Օսիպյանը տեղեկացրել է, որ բանկը նախատեսում է մոտ ժամանակներս անցկացնել բաժնետոմսերի նոր թողարկումներ Հայաստանում եւ Մերձբալթիկայում, “որտեղ բանկի տնօրենի տեղակալն անցկացրել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ներկայացում (road show)”: Աշոտ Օսիպյանը տեղեկացրել է նաեւ, որ բանկը դիտարկում է նաեւ Լոնդոնի այլընտրանքային հարթակներից մեկում ցուցակվելու հնարավորությունը: Ըստ բանկի գլխավոր տնօրենի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը մտադիր է հասցնել իր ազատ շրջանառվող բաժնետոմսերը (free float) մինչեւ կապիտալի 10%-ը:
Ըստ Աշոտ Օսիպյանի, բանկի նպատակներից է նաեւ լիզինգային դուստր ընկերության ստեղծումը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: