58 մլն դրամից ավել շրջանառության դեպքում հարկային հաշվետվությունը պետք է ներկայացվի էլ. տեսքով

22.06.2011 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Այսօր ԱԺ-ն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Հարկերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նախօրեին ասել էր, որ լրացումների համաձայն, տարեկան 58 մլն դրամից ավել շրջանառություն ունեցող ընկերությունները պարտավոր կլինեն հարկային հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

Օրինագիծը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

Պակաս շրջանառություն ունեցող ընկերությունները իրենք կորոշեն, թե ինչ ձեւով ներկայացնել հարկային հաշվետվությունը` էլեկտրոնային, թե` ավանդական:
Դիտում՝ 4640

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW