ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2011թ. մայիսին աճել է մոտ 10%-ով

20.06.2011 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: 2011թ. մայիսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2010 մայիսի հետ համեմատ աճել է 9.9%-ով:  

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, 2011թ. սկզբից ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ՀՆԱ աճի/նվազման ցուցանիշի փոխարեն հրապարակում է տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Արդյունաբերական արտադրության ծավալը մայիսին կազմել է 82 մլրդ 815.3 մլն դրամ` 2010 թ. մայիսի համեմատ ավելանալով 25,1%-ով:

Գյուղատնտեսության ոլորտում 2010 թվականի մայիս ամսվա համեմատ 0.1% աճ է գրանցվել (52 մլրդ 257.8 մլն.), շինարարության ոլորտում` 5.1% անկում (38 մլրդ. 937 մլն.):

Միջին ամսական աշխատավարձը 2011թ. մայիսին 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.2%-ով եւ կազմել 112 054 դրամ ($299):
Դիտում՝ 3933
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW