Հրազդան ՋԷԿ-ի բաժնետոմսերը ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի C ազատ շուկայում
20.05.2011 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրեցին բորսայի մամլո ծառայությունից, ընկերության բաժնետոմսերի թողարկումը ընդգրկում է 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 1,597,430 բաժնետոմս (թողարկման ծավալը՝ 15.97 մլրդ դրամ կամ շուրջ $43 մլն):
ՀրազՋԷԿ-ի ընդհանուր արտադրողականության ծավալը կազմում է 1,110 MW, իսկ ներկայումս գործող՝ 760 MW: Հայաստանի շուկայում ՀրազՋԷԿ-ը ունի հավասարակշռող կարգավիճակ՝ արտադրելով էլեկտրաէներգիա միայն ներքին շուկայում դեֆիցիտի առաջացման ժամանակ:
“ՀրազՋԷԿ” ԲԲԸ-ն հիմնադրվել է 2004թ. ջերմաէլեկտրակայանի՝ Ռուսաստանի կառավարությանը Հայաստանի պարտքի դիմաց փոխանցելու արդյունքում: Ընկերության 100%-անոց բաժնետերն այսօրվա դրությամբ Ռուսաստանի կառավարությունն է ի դեմս ՌԴ գույքի կառավարման դաշնային գործակալությանը: Ընկերության մասին հավելյալ տեղեկատվություններ կարելի է ստանալ նրա պաշտոնական www.raztes.am կայքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: