Երեւան: Մեդիամաքս: ապրանքանիշի ներքո հանդես եկող “Մեգա Պանտերա” ընկերությունը տեղեկացնում է, որ այսուհետ Գավառ քաղաքի բնակիչները կարող են սպառած գազի եւ սպասարկման դիմաց վճարումներ կատարել “ՄեգաՓեյ” համակարգի տերմինալային ցանցի կամ վճարման կետերի միջոցով:Վճարումները կարելի է կատարել նաեւ “Մեգա Պանտերա” ընկերության հետ համագործակցող բանկերի մասնաճյուղերում, մասնավորապես՝ Անելիք բանկ, Հայկական զարգացման բանկ, ՊրոԿրեդիտ բանկ:“Ավելացնելով մեր համակարգում “ՀայՌուսգազարդ” ընկերության եւս մեկ մասնաճյուղ, մենք գրեթե ծածկում ենք այդ ընկերության կողմից սպասարկվող ՀՀ բնակավայրերի 85 %, իսկ մինչեւ տարվա վերջ նպատակ ունենք ծածկել այն 100 %” - ասաց ընկերության առեւտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը: Tweet Դիտում՝ 2384