Երեւան/Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” իրավաբանական անձանց ներկայացնում է նոր վճարային քարտ` Հայաստանի բոլոր մաքսային կետերում անկանխիկ մաքսային վճարումների իրականացման հնարավորությամբ: Ներմուծող ընկերությունների եւ մաքսազերծման ծառայություններ տրամադրող կազմակերպությունների համար հատուկ մշակված եւ ներդրված այս քարտը համալրում է բանկի կողմից առաջարկվող վճարային քարտերի տեսականին: Քարտը նախատեսված է մաքսային կետերում մաքսային ու հարկային վճարումներն առավել դյուրին եւ հարմարավետ իրականացնելու համար: Ձեռք բերելով Մաքսային քարտը` հաճախորդը հնարավորություն է ստանում օգտվել քարտի սպասարկման հատուկ արտոնյալ պայմաններից, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ քարտին կից վարկային գծի ստացման մի շարք առավելություններից: Բանկում 3 ամսից ավել սպասարկված իրավաբանական անձ հաճախորդների համար քարտի սպասարկումն անվճար է, քարտին կից վարկային գծի մարման արտոնյալ ժամանակահատվածին հաջորդող առաջին ամսվա համար սահմանված է ցածր տարեկան տոկոսադրույք, վարկային գիծը տրամադրվում է ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով, գծի ապահովվածություն է հանդես գալիս դրամական միջոցների շրջանառությունը: Tweet Դիտում՝ 8112